Ամենաշատը ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան. նախարարը թվեր է ներկայացրել

Հայաստանը` որպես զբոսաշրջային ուղղություն, հետաքրքրություն է առաջացրել Նիդեռլանդներում, Հարավային կորեայում, Չինաստանում ու Ճապոնիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. 2019թ–ի 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 14.4 տոկոսով։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

«Ամենից շատ Հայաստան են այցելում Ռուսաստանի զբոսաշրջիկները։ Ընդհանուր 1.46 մլն մարդուց 9 ամիսներին նրանց թիվը 646 000 է կազմել։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 1.3 տոկոս»,– ասաց Խաչատրյանը։

Ըստ պաշտոնական վիճակագրության` նույն ժամանակահատվածում ԱՄՆ–ից Հայաստան ժամանողների թիվն աճել է 18.5 տոկոսով, Ֆրանսիայից` 21, Լիբանանից` 29, Նիդեռլանդներից` 23, Հարավային Կորեայից` 37.6, Չինաստանից` 41.7, Ճապոնիայից` 18.1 տոկոսով։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` սա վկայում է, որ Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացրել զարգացած երկրներում։ Նախարարը հույս հայտնեց, որ 2020թ–ին ևս այս միտումը կպահպանվի։

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում