«Հանրային խորհրդի» նախկին անդամ Բաբկեն Պիպոյանը թեև դուրս է եկել խորհրդի կազմից, սակայն կարևորում է մեր երկրում այդ կառույցի անհրաժեշտությունը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Կառույցը հարկավոր է որպես ինստիտուտ, անկախ նրանից, թե ովքեր կլինեն այնտեղ: Ինստիտուտը կարող է աշխատել լավ կամ վատ, բայցևայնպես, մի օր կաշխատի այնպես, ինչպես հարկն է»,- նշեց նա:
Պիպոյանի խոսքով` Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Հանրային խորհուրդը որպես ինստիտուտ պահելու համար հարկավոր է շատ արագ համալրել ազատված երկու անդամների տեղերն ու նոր նախագահ նշանակել: Դրանով գործադիր իշխանությունը ցույց կտա, որ իրեն նույնպես հարկավոր է այս ինստիտուտը:
«Վազգեն Մանուկյանի հրաժարականը սպասելի էր: Ես ընդհանրապես չեմ կիսում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքը` թե Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Լավ է, որ Սիմոնյանը շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է: Նրան խորհուրդ կտամ հաշվի առնել՝ խոսքը գնում է ինստիտուտի որպես համակարգի՞, թե՞ գործող ինստիտուտի տված արդյունքների մասին է»,- նշեց Պիպոյանը:
«Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին». Փաշինյանը հետ չի զանգել Մանուկյանին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի կարծիքով՝ երբ գործադիրը նշանակի Հանրային խորհրդի նոր նախագահ, այդ դեպքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: