Երևանի թիվ 116 դպրոցի բակում կրակոցներ են հնչել

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով  զոհեր կամ տուժածներ չկան։

Կրակոցներ և վիճաբանություն Երևանում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել. տեսանյութ

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկաններին կարճ ժամանակում հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։

Ինքնությունը ճշտվել է. ոստիկանությունը` Արմավիրում հնչած կրակոցների դեպքի մասին