Եվրամիությունում սկսել են հասկանալ, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական միավորում է. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության համագործակցությունն ավելի արդյունավետ է դարձել, երբ եվրոպացիները սկսել են գիտակցել, որ ԵԱՏՄ շահերի ոլորտը ոչ թե քաղաքականությունն է, այլ տնտեսությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Եվրոպական միության և ԵԱՏՄ միջև գործարկվել է տեխնիկական երկխոսության առաջին ուղին։ Դրա մաս են կազմում ԵԱՏՄ–ում ընդունած ակտերը բիզնես–հանրության, ասոցիացիաների վերաբերյալ, այդ թվում` եվրոպական, որոնք աշխատում են հինգ երկրների շուկայում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ–ին տված հարցազրույցում։

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին
Սարգսյանի խոսքով` այժմ ԵԱՏՄ–ն հարյուրավոր նամակներ է ստանում եվրոպացի գործընկերներից այս կամ այն նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ։
«Մենք նման նամակներ և մեկնաբանություններ ենք ստանում Եվրոպական հանձնաժողովից, որն արտահայտում է իր դիրքորոշումը այս կամ այն որոշումների նախագծերի վերաբերյալ, քանի որ դրանք շոշափում են եվրոպական բիզնեսի շահերը», – ասաց նա։

Ռուսաստանում ինտերնետի մասին նոր օրենքը կազդի՞ ԵԱՏՄ–ի վրա. Սարգսյանը բացել է փակագծերը

Եվրոպական հանձնաժողովի մասնագետներն աշխատում են ԵԱՏՄ մասնագետների հետ, հանդիպումներ են կազմակերպվում պաշտոնատար անձանց միջև։ Նման համագործակցությունը տալիս է իր արդյունքները։ Եվրամիությունում արդեն սկսել են հասկանալ, որ Եվրասիական միությունը զուտ տնտեսական միավորում է։

Տիգրան Սարգսյանն ասել է` որ դեպքում կչեղարկվի ռոումինգը ԵԱՏՄ–ում

Սարգսյանի խոսքով` նա բազմիցս ամենատարբեր միջազգային համաժողովներում և հարթակներում խոսել է այն մասին, որ ԵԱՏՄ–ն ոչ մի կապ չունի Մինսկի համաձայնագրերի հետ, և քաղաքական օրակարգը միության շահերի ոլորտից դուրս է։
«Մենք զուտ տնտեսական միավորում ենք, մեր մանդատի մեջ քաղաքական հարցեր չեն մտնում», – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` Եվրամիության գործընկերները հասկանում են այդ դիրքորոշումը, այնտեղ տեսնում են, որ ԵԱՏՄ–ն զբաղվում է բացառապես տնտեսական հարցերով։