Ազնավուրի քույրն ու աղջիկը զվարճացնում են փոքրիկ Միսակին. տեսանյութ

Աշխարհահռչակ երգչի դուստրը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ երաժշտությունն իրենց կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Նոյեմբեր — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ընտանիքի ուրախ առօրյայից:

«Խենթ ավանդույթները շարունակվում են: Դա անհրաժեշտ է: Եվ ես զվարճացնում եմ Աիդային՝ երգելով ամեն տեսակի երգեր, որովհետև դա նրան դուր է գալիս»,- տեսանյութին կից գրել է Սեդա Ազնավուրը:

Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, դաշնամուր է նվագում, իսկ նրա կողքին կանգնած է շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը  որդուն՝ Միսակին, գրկած: Նիկոլայի կողքին կանգնած է կինը՝ Քրիստինա Սարգսյանը:

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը 2019 թվականին ընտանիք հետ տեղափոխվել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել Գյումրիում։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր, որ որդուն անվանել է նախապապերի պատվին։

Հիշեցնենք` Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը ծնվել է 1977 թվականին։ Կինը` Քրիստինե Սարգսյանը, հայուհի է, ծնվել է Երևանում, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նիկոլան ու Քրիստինեն ունեն մեկ որդի։