Խաչատուրյան քույրերի ընկերուհիների դեմ հայց են ներկայացրել սպանության դրդելու համար

Այժմ քննիչները ճշտում են տեղեկությունն այն մասին, որ Խաչատուրյան քույրերը նամակներով շփվել են ընկերուհիների հետ, որոնք նրանց «խորհուրդներ» են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Խաչատուրյան քույրերի երկու ընկերուհիների դեմ հայց են ներկայացրել սպանության դրդելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է ռուսական «360» հեռուստաալիքը` հղում անելով գործին ծանոթ աղբյուրին։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև տուժած կողմի փաստաբան Յուլյա Նիտչենկոն։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչից տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ

Փաստաբանի խոսքով` այժմ այդ փաստով նախաքննական ստուգում է անցկացվում։ Նիտրենկոն հաղորդել է նաև, որ մահից մեկ օր առաջ, երբ Միխայիլ Խաչատուրյանը տուն է վերադարձել է նյարդաբանական կլինիկայում բուժումից հետո, քույրերից մեկի և նրա ընկերուհու միջև հեռախոսային նամակագրություն է եղել։ Հաղորդագրություններից հետևում է, որ ընկերուհին առաջարկել է հորը հետ վերադարձնել կլինիկա և առաջարկել դրա համար ինչ–որ ծանր բանով հարվածել նրան։

Նա գազան էր, ոչ թե մարդ. Խաչատուրյան քույրերի մայրը չի զղջում ամուսնու մահվան համար

Տուժած կողմի փաստաբան Օլգա Խալիկովան հաստատել է, որ քույրերը և ընկերուհիները հաղորդագրություններ են գրել, որոնք ջնջել են սպանությունից մեկ ամիս առաջ։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։