ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Սիրիայում հայերի սպանության համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Երգչուհին այս մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, Դուք և Էրդողանը պատասխանատու կլինենք նրանց վերադարձի համար: Դուք եք օգնել Էրդողանին կոտորել քրդերին, այնպես որ նրանք չեն աջակցի ձեզ: Մարդիկ կտառապեն և կմահանան: Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է որ խանդավառված լինի. ԻՊ-ը սպանել է հայ քահանային և նրա հորը»,- գրել է Շերը:
Շերը հռետորական հարց է ուղղել ԱՄՆ նախագահին` «Էրդողանը հո չի՞ գնել է ձեզ»։
Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին, Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին:
Նրանք իրենց մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
«Գազան են, այլ կերպ չես ասի». Կամիշլիում հրաժեշտ տվեցին սպանված հայ քահանային. տեսանյութ
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց էլ` հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կրակոցների հետևանքով մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: