ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները չեն համապատասխանում հայ–ռուսական հարաբերություններին և կարող են ազգամիջյան լարվածության հանգեցնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
ԶԼՄ–ները հայտնում են, որ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
«Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին»,– նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում Արմավիրի քաղաքային իշխանությանը համապատասխան գնահատական տալ կատարվածին` վստահեցնելով, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։
Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել