ՌԱԴԻՈ

Հայր Գևորգ Սարգսյան. «Մխիթարյան միաբանության գլխավոր մուտքի պարիսպները զգալի վնասվել են»

Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխնախագահ հայր Գևորգ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի թեմային, ասել, թե արհավիրքն ինչ ազդեցություն է ունեցել Վենետիկի Մխիթարյան միաբանության վրա:
Sputnik
Հայր Գևորգ Սարգսյան. «Մխիթարյան միաբանության գլխավոր մուտքի պարիսպները զգալի վնասվել են»

Հայր Գևորգի փոխանցմամբ՝ վերջին օրերի կատարվածը վենետիկյան ջրերի մեծ մակընթացություն է: Նման դեպք գրանցվել էր նաև 1966 թվականին, սակայն նախորդ գիշերվա պատահարը գերազանցել է նշված ցուցանիշը: 22:40-ին ջրի մակարդակն արդեն բարձրացել էր 183 սանտիմետրով:

Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները

«Ջրի հզորությունն ու քամու ուժգնությունը վնաս են հասցրել ոչ միայն սուրբ Ղազար կղզուն, այլև ամբողջ Վենետիկին: Քաղաքի բոլոր անկյուններում շենք-շինությունները` լինեն բնակելիներ, խանութներ, թե եկեղեցիներ, ամբողջովին վնասվել են: Ջրի դեմ ոչինչ չի կարող կանգնել»,-նշում է հայր Գևորգը:

Հոգևորականը եղբայրակիցների հետ զրուցելով  արձանագրում է, որ Մխիթարյան միաբանության գլխավոր մուտքի պարիսպները զգալիորեն վնասվել են: Ջուրը մտել է ներս ու ծածկել վանքի առաջին հարկի հողատարածքը: Թեև ջրի մակարդակն իջել է, բայց վնասները մնացել են:

Հայր Գևորգի տեղեկացմամբ՝ Մխիթարյան միաբանության ձեռագրերին վտանգ չի սպառնում, քանի որ ձեռագրատունը, թանգարանն ու գրադարանը պահվում են վանքի երկրորդ հարկում: