Մարզերում մնացել են առանց վառելիքի՞. կառավարությունը սպասում է քարածուխի առաջարկներին

Անտառահատումների նկատմամբ խիստ հսկողության արդյունքում Հայաստանի մարզերում լուրջ վիճակ է ստեղծվել։ Կառավարությունը սպասում է գործարարների առաջարկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Վառելափայտի պահանջարկը Հայաստանում բազմաթիվ անգամ գերազանցում է անտառի հնարավորությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Մենք հայտարարել էինք, որ հնարավոր է` սրացումներ առաջանան` կապված խստացումների, օրենսդրական փոփոխությունների հետ, և առաջարկել էինք, որ և՛ քաղաքացիները, և՛ բիզնեսի ներկայացուցիչները փորձեն այլընտրանքային վառելիքի հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` եթե քարածուխի հետ կապված հստակ առաջարկներ լինեն, կառավարությունը կքննարկի։ Ինչ վերաբերում է վառելափայտին, Գրիգորյանը հայտնեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ում որոշակի քանակություն կա` 1խմ–ը` 20-21 հազար դրամ արժեքով։

«Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին». Աղաջանյան

«Շիրակի մարզի դաշտերում բավական շատ է ծղոտի քանակը, որը որպես վառելափայտ օգտագործվում է և համարժեք է 5 խմ վառելափայտին։ Հիմա կառավարությունը նախաձեռնում է բրիկետների արտադրության խթանման քաղաքականությունը»,– ասաց Գրիգորյանը։

Նախարարը հայտնեց, որ մի քանի օրից կառավարության անդամները կմեկնեն Մոլդովա` այդ երկրի փորձին ծանոթանալու համար։

Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար