Կիևյան կամրջից տղամարդ է նետվել

Ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը դեռևս հայտնի չէ. ըստ արտաքին տվյալների` նա մոտավորապես 50–55 տարեկան կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 50-55 տարեկան տղամարդ:

Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի գործով վկան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով` 2018 թվականին ՀՀ-ում 337 ինքնասպանության փորձ է գրանցվել, որի հետևանքով 143 մարդ մահացել է, իսկ 2019 թվականին 349 ինքնասպանության փորձ է գրանցվել, որի հետևանքով 115 մարդ է մահացել:

Երևանում տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել` բազմաթիվ հոգեմետ դեղահաբեր ընդունելով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ-որ մեկը ինքնասպան է լինում: Յուրաքանչուր տարի ինքնասպան է լինում շուրջ 900 հազար մարդ: