«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ

Վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 հանդիպումները: Մխիթարյանի բացակայության ընթացքում բոսնիացի հարձակվողը խփել է ընդամենը մեկ գոլ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին։ Այս մասին ասել է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնում է Corriere dello Sport–ը։

Հենրիխ Մխիթարյանի կինը հղի է. տեսանյութ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29–ին Ա-ի սերիայի 6-րդ տուրում «Լեչեի» հետ խաղում Մխիթարյանը մասնակցեց գրեթե ամբողջ հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը նաև փոխանցում կատարեց, որը դարձավ  Ջեկոյի միակ հաղթական գոլի հիմքը: Բայց խաղից հետո պարզվեց, որ Մխիթարյանը վնասել է աճուկային մկանը։ Այդ վնասվածքի պատճառով նա բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 հանդիպումները: Մխիթարյանի բացակայության ընթացքում բոսնիացի հարձակվողը խփել է ընդամենը մեկ գոլ:

«Կարծում եմ`Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Իսկ վերջինս կօգնի Մխիթարյանին արագ վերագտնել իրեն», - ասել է մարզիչը:

«Վերադառնում եմ». Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

Ֆոնսեկան ավելացրել է, որ ընդհանուր առմամբ գոհ է թիմի խաղից և լավատեսորեն է վերաբերվում առաջիկա խաղերին:

«Բայց մենք ձգտում ենք հասնել առավելագույնի», - շեշտել է մասնագետը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանը հոկտեմբերի 1–ին Հռոմում բուժզննման էր ենթարկվել և մեր ավագի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։