ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանը նոյեմբերի 12-ին ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին:
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: