«Դուխներդ տեղը, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա». Վանեցյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանցեյանն այցելել էր տեխնիկական կենտրոն` հետևելու Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Դուխներդ տեղը, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա։ Այս մասին այսօր` նոյեմբերի 13-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում(ֆուտբոլի ակադեմիա) ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա այցելել էր` հետևելու Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Աբրահամյան. «Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց օրակարգում չկա»

Նշենք, որ նոյեմբերի 15–ին կկայանա Եվրո 2020–ի J խմբի ընտրական` Հայաստան–Հունաստան հանդիպումը։

«Մենք ոնց աշխատել ենք, ոնց միասին ծառայել ենք մեր  ֆուտբոլին, նույնկերպ շարունակելու ենք մատուցել մեր ծառայությունը մեր սիրելի սպորտաձևին։ Համոզված եմ, որ մեր թիմային աշխատանքով ունենալու ենք մեծ հաջողություններ։ Դուխներդ տեղը, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա»,–ասաց Վանեցյանը`վստահություն հայտնելով, որ թիմը կարողանալու է բացերը լրացնել և արժանապատիվ խաղ խաղալ։

«Չորս տարի, մեկ ամիս սպասում էի այս օրվան». Գևորգ Կասպարովի երազանքն արդեն իրականություն է

Հանդիպմանը ներկա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ ամեն ինչ կանեն, որ պատվով դուրս գան։ Անդրադառնալով մի քանի ֆուտբոլիստների տարբեր պատճառներով Հայաստան–Հունաստան խաղին չմասնակցելու հանգամանքին` մարզիչը նշեց. «Միշտ էլ եղել են կորուստներ, սա ֆուտբոլ է, նորմալ է։ Հիմա լավ շանս է տրվել հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստներին, որ պատվով դուրս գան»։

Հերթական փորձությունը հավաքականի համար. ինչ չէր կարող անել արտասահմանցի մարզիչը

Հիշեցնենք, որ Հայաստան–Հունաստան խաղին  չեն մասնակցի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթրյանը, Մարկոս Պիզելին, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողի նաև Վարազդատ Հարոյանը։