Որտե՞ղ են ԵԱՏՄ–ի` սննդի անվտանգության տեսչական մարմնին նվիրած 4 շքեղ մեքենաները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտնել է, թե սննդի անվտանգության տեսչական մարմնին նվիրած թանկարժեք մեքենաները որ կառույցներին են սպասարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Դեռ 2018–ին ԵԱՏՄ–ից  ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնին նվիրած 4 շքեղ ամենագնացներից որևէ մեկը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին չի սպասարկում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետը։

«Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին». Աղաջանյան

«ԵԱՏՄ–ից նվեր ստացած մեքենաներից մեկը պետգույքի կոմիտեի բալանսում է և չի շահագործվում, մյուսը տրամադրվել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` պարկը թարմացնելու նպատակով, երկուսն էլ մնացել են սննդի անվտանգության տեսչական մարմնում։ ՍԱՏՄ–ում 4 նման մեքենա պահելու նպատակահարմարություն չկար, դրա համար էլ դրանք այլ մարմինների են տրամադրվել»,–ասաց նա։

«Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով». ո՞ւմ վրա է զայրացել Փաշինյանը

Ավինյանի խոսքով` ավտոպարկը ներկայիս կառավարության օրոք շուրջ 150 մեքենայով կտրուկ կրճատվել է։ Մեքենաների կրճատման հետևանքով էլ 20 մլրդ դրամի տնտեսում է եղել։

Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել

Հիշեցնենք, որ 2018–ին սննդի անվտանգության տեսչական մարմինը ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն էր ստացել TOYOTA Land Cruiser մակնիշի 4 ջիփ-ամենագնացները։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքն, ի դեպ, շուրջ 70.000 դոլար է։