Այն պայմաններն ու միջավայրը, որում հայտնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետը, աննախադեպ է. տասնամյակների ընթացքում տեղի ունեցած էվոլյուցիոն փոփոխություններ, իշխանափոխություն, և դրանցից ածանցված տնտեսական գործընթացներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«2018թ.-ին շատ արագ տեղի է ունեցել քաղաքական ցնցում, և իշխանության լծակների մոտ են եկել հիմնականում անփորձ, տնտեսական փորձառություն չունեցող գործիչներ ու հատկապես քաղաքական բլոկը, որը հանձնառել է տնտեսական օրենսդրության փոփոխությունները, ինչը պետք է տնտեսական թռիչք ապահովեր կամ, ինչպես Փաշինյանն է ասում, տնտեսական հեղափոխություն իրականացներ, ինչը արագ չի կարող լինել»,- նշեց Մարգարյանը:
Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ գործընթացներն արդեն իներցիոն են, ունեն էվոլյուցիոն բնույթ, մանավանդ որ դոմինանտներից մեկը հռչակվել է հակակոռուպցիոն, հակաստվերային: Խնդիրները կապված են իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականի հետ: Կառավարությունը չի կարողանում գտնել իրադրային լուծումներ պահանջող հարցերի ու հեռանկարային ծրագրերի միջև առկա համամասնությունը կամ օպտիմալ համադրությունը: Իսկ ներդրումների վիճակագրությունը, մեղմ ասած, շատ հեռու է հեղափոխական կամ հետհեղափոխական շրջանի խոստումներից:
Պարսյան. «Եվրոբոնդերից ստացած եկամուտները հասկանալի չեն մեր տնտեսության իրական հատվածին»
Մարգարյանն ընթացիկ իրավիճակը գնահատելիս, այնուամենայնիվ, արձանագրում է, որ իշխանություններին հաջողվել է ֆինանսական համակարգում ապահովել որոշակի կայունություն:
Այդուհանդերձ շատ դժվար է երկրում տեղի ունեցած քաղաքական կտրուկ ու ծավալուն փոփոխություններին առնչվող ծրագրերի քանակ նշել:
Ըստ Մարգարյանի՝ սա մոտ ապագայի խնդիր էլ չէ: