Հայրը գտել է որդու դին. ողբերգական դեպք Արշալույս գյուղում

Ըստ տեղեկությունների` մահացածը 55 տարեկան էր և ապրում էր Արշալույս գյուղում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 13 նոյեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ` նոյեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արշալույս գյուղի դաշտերում 80-ամյա տղամարդը գտել է որդու դին։ Թոշակառու տղամարդն անմիջապես ահազանգել է շտապօգնություն։

Կիևյան կամրջից տղամարդ է նետվել

Ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է, ու տեղեկությունը հաղորդել են իրավապահներին, որոնք նույնպես այցելել են դեպքի վայր։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացածը 55 տարեկան էր և ապրում էր Արշալույս գյուղում։

Իրավապահները պարզում են՝ տղամարդը հանկարծամահ է եղել, թե ոչ. հարցի պատասխանը կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը