ՌԱԴԻՈ

Ատովմյան. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը խնդրահարույց է»

Հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմն ընտրելու ընթացակարգին: Թեկնածուներն արդեն հայտնի են։ ԱԺ 3 խմբակցություններից բացի թեկնածուներ են առաջադրել նաև կառավարությունն ու ԲԴԽ-ն։
Sputnik
Ատովմյան. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը խնդրահարույց է»

Հանձնաժողովի կազմն արդեն կա և հիմա ԱԺ-ն պետք է իր մոտեցումը հայտնի: Բնականաբար, շատ դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի այդ մարմնի գործունեությունն այս կազմով իրականացնել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը։

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

«Միայն ժամանակը ցույց կտա, որովհետև առաջին հայացքից նայելով հանձնաժողովի անդամների կենսագրությունները, տեսնում ենք, որ նրանցից չորսը հակակոռուպցիոն գործունեությամբ առանձնապես չեն զբաղվել: Նրանցից յուրաքանչյուրն իր նեղ ոլորտում, հավանաբար, կայացած, արհեստավարժ մասնագետ է, և գուցե, տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները կօգնեն իրենց հանձնաժողովում հաջողությամբ աշխատելու համար»,- նշեց նա: 

Փորձագետի դիտարկմամբ՝ այդուհանդերձ, հանձնաժողովի այս մոդելը, որն ընտրել է իշխանությունը, անկախության տեսակետից ի սկզբանե խնդրահարույց էր: Այդ մասին հնչել են բազմաթիվ մտահոգություններ: Արդյունքում նախատեսվել են որոշակի փոփոխություններ, բայց միևնույն է, հանձնաժողովի կազմն անկախության տեսակետից առաջացնում է հարցականներ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան

«Մենք չպետք է հարցին մոտենանք այսօրվա իշխանության պրիզմայով: Իշխանափոխության դեպքում կարող է և չլինել այդ կառույցի գործունեությանը չմիջամտելու քաղաքական կամք: Սա վերաբերվում է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին, երբ նշված խմբակցությունները կարող են և խորհրդարանում չհայտնվել. չի բացառվում նաև, որ խմբակցության ու առաջադրված անձի միջև  կարող են հակասություններ առաջանալ: Այս ամենը նույնպես վկայում է, որ հանձնաժողովի ձևաչափը խնդրահարույց է»,- նշեց Ատովմյանը:  

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

Փորձագետը հիշատակեց հանձնաժողովի ստեղծման նախնական տարբերակը, երբ ԱԺ-ն ձևավորում էր մրցութային հանձնաժողով, որպեսզի լիներ բաց մրցույթ, և առավելագույն բալեր հավաքած անձինք հավակնում էին հանձնաժողովի կազմ ընդգրկվել: Այդ տարբերակը անկախության տեսանկյունից և կայուն աշխատանքի առումով, ըստ Ատովմյանի` ավելի ճիշտ էր, սակայն, ցավոք սրտի, այդ տարբերակից հրաժարվեցին: