ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ, արդարադատության ավագ Ս․ Մ․-ն, ենթասպա Գ․ Գ․-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս․ Գ․-ն ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի կենտրոնը։
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները կասկածվում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցված քրեական գործով, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից և խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելը), 268-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը)։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել
Գործը փոխանցել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ. նախաքննությունը շարունակվում է։
Դատախազությունը հասավ Գագիկ Բեգլարյանի եղբորը. այր ու կին իրար հետ պայմանագիր են կնքել