Ռուստամ Բաքոյանի մեքենայի սրահից գողացված թանկարժեք ժամացույցը գտել են

Առևտրով զբաղվող մի կին ոստիկանությանը հայտնել է, որ ԱԺ պատգամավորի ժամացույցը գտել է փողոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը գտել է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանի մեքենայից գողացված թանկարժեք ժամացույցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Խելացի ժամացույցը մարդու կյանք է փրկել

Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ

Հայտնել էինք, որ նոյեմբերի 11-ին Բաքոյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 8-ին անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր մեքենայի սրահից դեռևս իրեն անհայտ հանգամանքներում գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

«Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը։ Կինը հայտնել է, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել այդ մասին։ Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։

Ես ոճրագործ չեմ, կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել. զրույց դատապարտյալի հետ

Հիշեցնենք, որ Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել էր, որ ժամացույցն իրեն ի պահ է հանձնված եղել: Պարզվել է նաև ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար է: