Փաշինյանը փարիզյան գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը

Գիրքը պատմում է Մեծ ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին:

Փաշինյանը փարիզյան գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը

Փաշինյանն ասել է, որ այն հրաշալի պատմական լուսանկարների միջոցով պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին:

Փաշինյանը փարիզյան գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը

Նշենք, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Ֆրանսիայում հարգել են երկրում պատերազմած հայերի հիշատակը. լուսանկար

Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Փաշինյանը փարիզյան գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը

Համաժողովի բացման արարողությունից հետո ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան:

Փաշինյանը Ելիսեյան պալատում է. Մակրոնը դիմավորում է նրան. տեսանյութ

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ուղեկցությամբ Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցով։

Ելիսեյան պալատում նա մասնակցել է ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված ընդունելությանը։

ՀՀ վարչապետը և Աննա Հակոբյանը կայցելեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան և կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Փաշինյանն ու Մակրոնը խոսել են. ՀՀ վարչապետը կաջակցի Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հանդիպում է նախաեսվում նաև Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։