Օդային տագնապ Իսրայելի քաղաքներում. դպրոցներում դասերը չեղարկել են

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել ոչ միայն Թել Ավիվում, այլև Հոլոնում, Ռիշոն Լե Ցիոնում, Աշկելոնում, Սդերոտում, ինչպես նաև Գազայի հատվածի հարակից շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Թել Ավիվում միացել է հրթիռակոծության հնարավորության մասին իրազեկման համակարգը, քաղաքի դպրոցներում չեղարկել են դասերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսրայելական ԶԼՄ–ներին։

Թել Ավիվը կշարունակի օգնել Սիրիայի քրդերին. Իսրայելի ԱԳՆ

Թիկունքային ծառայությունների կարգադրությամբ` պարապմունքները դադարեցվել են Իսրայելի հարավում և կենտրոնում գտնվող դպրոցների պարապմունքները (Թել Ավիվից մինչև Սդերոտ), Աշկելոն–Սդերոտ, Բեեր Շևա – Սդերոտ ուղղությամբ ընթացող գնացքների երթևեկությունը։

Դրանից բացի, իսրայելական բանակը, անվտանգության նկատառումներից ելնելով, մի շարք շրջանների բնակիչներին թույլ է տալիս փակ տարածքում միջոցառումներ կազմակերպել ոչ ավել, քան 300 մարդու մասնակցությամբ։

Հայաստանի օգուտն Իսրայելից. խուսավարել գերտերությունների միջև և զարգանալ

Հայտնի է, որ օդային տագնապի ահազանգ է հնչել Հոլոնում, Ռիշոն Լե Ցիոնում, Աշկելոնում, Սդերոտում, ինչպես նաև Գազայի հատվածի հարակից շրջաններում։

Իսրայելական գործոն. ինչու է Իրան–Ադրբեջան երկաթուղին օդից կախված մնացել