«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». ԲՀԿ պատգամավորը կզրկվի՞ ձայնի իրավունքից

Միասեռականների ամուսնության ու սեռափոխված անձանց երեխա որդեգրելու հարցերն ԱԺ–ում բուռն կրքեր առաջացրին։ Բանը հասավ «քֆուրին» ու պատգամավորին խոսքի իրավունքից զրկելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ԲՀԿ–ն առաջարկում է նույնասեռականների ամուսնության արգելք սահմանել «Ընտանեկան օրենսգրքում»։ Առաջարկն այսօր ԱԺ–ում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Վաղը–մյուս օրը երկու սեռափոխված անձ, եթե որոշեն իրենց սերը սրբագործել «զագսով», գնալու են գրեն` խնդրում ենք մեր ամուսնությունը գրանցեք, «զագսը» մերժելու է, տանելու են Վարչական դատարանով վիճարկեն»,–ասաց Պետրոսյանը։

Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Նրա խոսքով` եթե Հայաստանում իսկապես ուզում են արգելել նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունները, ապա դա պետք է անեն Ընտանեկան օրենսգրքում հստակ իրավական արգելք սահմանելով։

«Ինձ ասում են` ոնց են ստուգելու, որ սեռափոխված է, հիմա ես այստեղից ո՞նց ցույց տամ` ոնց են ստուգելու,– ԱԺ ամբիոնից հայտարարեց Պետրոսյանը,– մեխանիզմներ կան, պահանջեք ծննդականը` նախկինում ինչ է եղել»։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս նախագիծը մերժել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրության 35 հոդվածն ու Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածն արդեն սահմանում են, որ ամուսնությունը կարող է գրանցվել կնոջ ու տղամարդու միջև։ Գևորգ Պետրոսյանը, սակայն, որպես իրավաբան հակադարձեց, որ իրավական ակտերում գրված հասկացությունները կարող են մեկնաբանվել նաև հոգնակի թվով` «կանանց ու տղամարդկանց», ինչը կարող է խեղաթյուրել այդ հոդվածներում այսօր ներկայացված ընկալումները։

ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ ԲՀԿ–ն առաջարկում է արգելել միասեռ զույգերին երեխա որդեգրել։

ԱԺ մեծամասնությունը, սակայն, երկու օրինագիծն էլ մերժեց ընդգրկել նիստի օրակարգում։

Այս իրողությունը հունից հանեց Գևորգ Պետրոսյանին։ «Լավ, ամուսնությանը դեմ եղաք, գոնե երեխա որդեգրելուն կողմ եղեք։ Նա, ով դեմ է քվեարկելու, չեմ ուզում վիրավորել, բայց հիմա դեմ քվեարկողը կցանկանա՞ր իր ընտանիքում այսպիսի երևույթ տեսնել»,–ասաց նա։

Պետրոսյանի այս հայտարարությունն էլ հունից հանեց «Իմ քայլի» պատգամավորներին ու նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Պարոն Պետրոսյան այդ ի՞նչ անձնավորված բաներ են։ Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա,– ասաց Միրզոյանը,– սա ի՞նչ անձնավորված բան է։ Հիմա մեկն էլ ասի` ով կողմ քվեարկի, իր ընտանիքում սենց–նե՞նց»։

Արարատ Միրզոյանը պահանջեց գտնել ԱԺ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու դրույթը` այն Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառելու համար։