Մարիա Զախարովան հիացել է Արարատով և լուսանկար հրապարակել

Նրանցից ոմանք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել են Հայոց պատմության կարևոր դրվագներն ու պատմել, թե ինչու է հիմա բիբլիական լեռը հայտնվել Թուրքիայի կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում եղած ժամանակ հիացել է բիբլիական Արարատի գեղեցկությամբ։ Նա լուսանկարել է Արարատն և լուսանկարը տեղադրել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Զախարովայի նկարում մշուշը խանգարում է Արարատի` ավելի պարզ երևալուն, բայց, այնուամենայնիվ, այն սքանչելի է։ Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանել են նրա գրառումը։ Նրանցից ոմանք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել են Հայոց պատմության կարևոր դրվագներն ու պատմել, թե ինչու է հիմա բիբլիական լեռը հայտնվել Թուրքիայի կազմում։

Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին

Ոմանք Արարատի ավելի պարզ ու տեսանելի նկարներ են տեղադրել և խորհուրդ տվել լեռը նկարել Խոր Վիրապ վանքի մոտից։

Իսկ թուրք օգտատերը շտապել է մեկնաբանություններում Արարատի` Թուրքիայի կողմից արված լուսանկար տեղադրել` ֆոնին Թուրքիայի դրոշը։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով նոյեմբերի 10–11–ը Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մեր երկիր այցելած Մարիա Զախարովան երեկ` նոյեմբերի 11–ին այցելել էր երևանյան ջազ ակումբներից մեկը և տեսանյութ հրապարակել Instagram-ում։