ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ճապոնիայի խանութներում մեծ պահանջարկ են վայելում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարներով պաստառներն ու օրացույցները։ Լուսանկարներում Պուտինը պատկերված է առօրյա կյանքում։
Պաստառներն ու օրացույցները, որոնցում Պուտինին լուսանկարել են բնության գրկում, կենդանիների հետ, սպորտով զբաղվելիս, հատկապես դուր է գալիս երիտասարդներին։ Ճապոնական խանութների աշխատակիցները նշում են, որ այդ օրացույցները վաճառքի հիթ են դարձել։
«Նման բան երբեք չի եղել». Պուտինը խոսել է արջի հետ լուսանկարի մասին
Նշենք, որ ՌԴ նախագահը սիրում է խաղալ հոկեյ, զբաղվել մենամարտերով, ժամանակ անցկացնել բնության գրկում։ Պուտինը նշել է, որ տարբեր սպորտաձևերը գրավում են իրեն նոր բան սովորելու հնարավորությամբ և հայրենակիցների մեջ ակտիվ կենսակերպի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ցանկությամբ։
Պուտինի հետ լուսանկարվելու համար Շառլ դը Գոլի օդանավակայանում հերթ է գոյացել. տեսանյութ