Փաստաբանների պալատի 2 անդամ դատապարտյալից 7000 դոլար կաշառք են վերցրել. ԱԱԾ տեսանյութը

Քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրող դատապարտյալին իրավաբանական ծառայություններ մատուցող փաստաբաններն ասել են, որ գումարը նրան ազատ արձակելու դիմաց տալու են ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամ, ազատազրկված դատապարտյալներից մեկին, որին իրավաբանական ծառայություններ են մատուցում, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի դիմաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

Վերատեղադրման փոխարեն ապամոնտաժել և խցանել են ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղագիծը

«Հիշյալ պատրվակով, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում»,–ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ոստիկան ներկայացածը Հայաստան արտաքսված ՌԴ քաղաքացուց խոշոր գումար է հափշտակել. ԱԱԾ

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը:

Նախաքննությունը շարունակվում է։