ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության խմբի բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանք է փրկել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
«Բարդ ծննդաբերություն է եղել, բժիշկը կեսարյան հատում է իրականացրել, որի շնորհիվ փրկել է մոր ու նորածնի կյանքը։ Սիրիացիների ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Մայրն ու որդին իրենց լավ են զգում»,– ասաց Էլբակյանը։
Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ կատարած բարեհաջող վիրահատության համար։
Հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում:
2019թ–ի փետրվարից մինչ օրս հայ մասնագետներն ավելի քան 6 550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։
Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան
Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարեւորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են։
Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ