Հաքերները 60 հազար դոլար են ստացել Amazon–ի արտադրանքը կոտրելու համար

Անվտանգության երկու փորձագետ հաքերների համար նախատեսված մրցույթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը և խոշոր գումար ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Ֆլյուրոացիտատ» թիմի հիմնադիրներ Ամատ Կաման և Ռիչարդ Ժուն հաքերների համար նախատեսված Pwn2Own մրցույթի շրջանակում 60 000 դոլար են վաստակել բագեր որսալու համար՝ օգտվելով «Integer Overflow» (բառացի՝ ամբողջ թվերով լրացում) թուլությունից։ Նրանց «հարձակման» օբյեկտն է եղել Amazon Echo Show 5 սմարթ-դիսփլեյը, որն աշխատում է Ալեքսա ձայնային օգնականի հետ։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Կանանց համար հատուկ տաքացվող վարտիքներ են ստեղծել

Հաքերները բացահայտել են, որ սարքն օգտագործում է Chromium-ի հին տարբերակը, և այդ «բագը» կոնկրետ մարդկանց շրջանում բավականին հայտնի է եղել դեռ այդ տարբերակի ստեղծման ժամանակ։ Խոցելիությունը թույլ է տվել հաքերներին ստանալ սարքի ամբողջ կառավարումն այն պայմանով, եթե դա միացված է կոնկրետ Wi-Fi կետի։ Ընկերությունը դեռ չի հաղորդել՝ երբ և ինչպես է շտկած լինելու սարքի թերությունը, բայց հայտարարել է, որ այդ գործի համար ջանք չեն խնայի։

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

Ավելի վաղ հաքերները հայտարարել էին, որ կկարողանան «կոտրել» Facebook-ի թողարկած Facebook Portal սմարթ-դիսփլեյը, բայց դա նրանց չի հաջողվել։

Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները