ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «ԻՊ–ի ահաբեկիչների կողմից նկատվում են ուղղորդված գործողություններ»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած ոճրագործությանը, ըստ որի՝ ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին:
Sputnik
Գրիգորյան. «ԻՊ–ի ահաբեկիչների կողմից նկատվում են ուղղորդված գործողություններ»

Հատկապես Դեր-Զորի հատվածում  «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից նկատվել են ուղղորդված գործողություններ նույնիսկ այն ժամանակ, երբ նշված կառույցը գտնվում էր վերելքի ճանապարհին, երբ նույն Դեր-Զորում պայթեցնում էին հայկական եկեղեցին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Սիրիայում 2 հայի են սպանել. տեսանյութ

Արաբագետի խոսքով` այդ մասին են վկայում առկա փաստերն ու հայտարարության տեքստը, որով ահաբեկիչները ստանձնել են սպանության պատասխանատվությունը:

ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը

Սարգիս Գրիգորյանը հիշատակում է նաև պայթյունը, որը որոտացել էր Կամիշլիի քրիստոնեական հատվածում, ինչը նույնպես մտահոգիչ է, որովհետև քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ: Արաբագետի փոխանցմամբ՝ մյուս տեղեկությունը կապված է Թել-Աբյադի հայկական եկեղեցու թալանի ու ավերածության հետ, սակայն պարզվեց, որ թուրքական կողմից տարածված տեղեկությունը ճիշտ չէր: Թել-Աբյադում դիրքավորված են թուրքերը, ովքեր տեղեկություններ են տարածում PR նպատակով, ուստի ժամանակը ցույց կտա թուրքերի իրական մտադրությունները: