ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ավտոմեքենաների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ընկերության տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 30-ը ավելի քան 200 մլն դրամի չարաշահումներ է արել։ Բացահայտումն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննության տվյալներով՝ տնօրենն առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու` տրամադրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող կեղծ փաստաթղթեր ու կտրոններ և դրանք ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն։
Արդյունքում կեղծ թղթերի հիման վրա պետական բյուջեից հափշտակել է իր ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված 203.580.000 ՀՀ դրամ գումարը:
Մեքենաների տեխզննություն իրականացնող ընկերությունը 33 մլն դրամ է վճարել պետությանը
Տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: