ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Սեբաստիա փողոցում երեք ավտոմեքենա բախվել են միմյանց, որի հետևանքով 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 23:30-ի սահմանում։
Բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5–ը, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114–ն ու Գյումրու բնակիչ, 33-ամյա Արտյոմ Ե.-ի վարած Mercedes ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Mercedes -ի ուղևորներ, Գյումրու բնակիչներ, 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն և 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Գյումրիում կտրել են նախկինում 3 անգամ դատված ու համաներումով ազատ արձակվածի կոկորդը
Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են:
Ողբերգական դեպք Երևանում. «Սպայկա» ընկերության մոտ տղամարդու են վրաերթի ենթարկել