ՌԱԴԻՈ

Ծատուրյան. «Ունեցել ենք մի քանի իշխանափոխություն, սակայն այսպիսի ագրեսիվ պահվածք չի եղել»

Հոգեբան Իրինա Ծատուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո առկա հասարակական հարաբերություններին, մարդկանց պահվածքին ու հատկապես սոցցանցերում նրանց վարքագծին:
Sputnik
Ծատուրյան. «Ունեցել ենք մի քանի իշխանափոխություն, սակայն այսպիսի ագրեսիվ պահվածք չի եղել»

Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով՝ մարդկանց հոգեբանության մեջ տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Առհասարակ, պետք է չէ զգալի տեղաշարժերը միանգամից ընդունել մեծ ոգևորությամբ: Այս տարիներին մեր ժողովուրդը պետք է որ ձեռք բերած լիներ իմաստնություն, որովհետև եթե մեծ փոփոխությունները ցանկալի արդյունք չեն տալիս, ապա անկումը, սպասելիքների չիրականանալն ավելի շատ է անդրադառնում մարդկանց տրամադրության վրա: Հետևաբար, գործընթացներին պետք է վերաբերվել զգուշավորությամբ և սպասել ու տեսնել, թե ինչ է լինելու արդյունքում:

Պետբյուջեն «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո

«Սոցցանցերում իրավիճակը սկզբում հանգիստ էր, որովհետև ոչ ոք դեմ ոչինչ չէր գրում, բայց հետո կամաց-կամաց մարդիկ սկսեցին դժգոհել իրավիճակից: Մենք հետազոտություն անցկացրինք՝ հետևելով հատկապես նրանց, ովքեր տարածում են հայհոյանքներ կամ հերյուրանքներ: Պարզվեց, որ նրանք համացանցում շատ քիչ ընկերներ ունեն, մոտ 10-15 հոգի, իրենց պրոֆիլի վրա նկար չունեն: Այսինքն` դրանք անտեսանելի մարդիկ են, ովքեր չգիտեմ, թե ում կողմից են վարձված, բայց աշխատում են խիստ ուղղորդված, սկսում են հայհոյել նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին»,- նշում է Իրինա Ծատուրյանը:

Հոգեբանի դիտարկմամբ՝ 1991 թավականի անկախությունից ի վեր մենք ունեցել ենք մի քանի իշխանափոխություն, սակայն նման իրավիճակ երբեք չի եղել, որ միանգամից դրսևորվի այսպիսի ագրեսիվ պահվածք: Հետաքրքիրն այն է, որ հայհոյող մարդիկ, ովքեր սովորաբար հանդես են գալիս կառավարության անունից, հենց իրենք էլ, հոգեբանի համոզմամբ, մատուցում են արջի ծառայություն և թուլացնում կառավարության դիրքերը:

Սուրենյանց. «Հեղափոխությունն առայժմ նոր քաղաքական մշակույթ չի բերել»