Թորոսյանը հայտնել է` որքան կբարձրանա Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

Նախարարը վստահեցնում է, որ այս տարի կբարձրանան շտապ բժշկական օգնության ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Իրակա՞ն կրճատումներ գործադիրում, թե՞ շարիկ գլորողներին փոխարինեցին պարգևատրման սիրահարները

«Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները, համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ` իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ»,– գրել է նա:

«Նախարարների աշխատավարձի բարձրացումը ռազմական խնդիր չէր, որ գաղտնի է պահվել». Տոնոյան

Թորոսյանը վստահեցրել է, որ նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։

Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից