ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Բրիտանացի Ռոբերտ ու Ալեքս Քրոսլենդները թոշակի անցնելուց հետո ֆուրգոն են գնել ու մեծ ճանապարհորդության մեկնել Եվրոպա։ Նրանք իրենց հետ վերցրել են իրենց սիրելի կատվին՝ Նուդլսին։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Ճանապարհորդության յոթ տարիների ընթացքում Նուդլսն անցել է 80 հազար կիլոմետր ու եղել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Քրոսլենդ ամուսինների խոսքով՝ կատուն ամենաշատը հավանել է Բարսելոնան, Մադրիդը, Փարիզն ու Պոմպեյը։
Արդեն 9–ամյա կատուն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու պարբերաբար ստուգվում է անասնաբույժի մոտ։
Անցած ամառ, երբ զույգը Ռուսաստան էր ուղևորվում, կատվին ստիպված են եղել Մեծ Բրիտանիայում թողնել երեխաների մոտ, քանի որ բալթյան շրջագայության ժամանակ կենդանուն թույլ չէին տա նավ մտցնել։
Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ
Այժմ թոշակառուներն ու իրենց կատուն նորից ճանապարհորդում են Ֆրանսիայում ու Իսպանիայում։ Նրանք տուն են վերադառնալու դեկտեմբերի վերջին՝ Սուրբ Ծնունդը նշելու։