Սիրիայում 2 հայի են սպանել. տեսանյութ

Ահաբեկիչները կրակոցներ են արձակել մեքենայի ուղղությամբ և սպանել Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ Հակոբ սարկավագ Պարսումյանը:

«Նրանք ահաբեկիչների թիրախում են հայտնվել այսօր առավոտյան»,– ասաց Պարսումյանը։

Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

Սիրիական բանակը թեժ պայքար է մղում թուրքական ուժերի դեմ

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց էլ` հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կրակոցների հետևանքով մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

Թուրքերը Սիրիայում ձերբակալել են ահաբեկիչ ալ Բաղդադիի քրոջը. ԶԼՄ