ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Արարատի մարզում շմոլ գազից թունավորվելու դեպք է գրանցվել. տուժել են նաև երեխաներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ գիշեր Վեդի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել երկու անչափահաս՝ 7 և 4 տարեկան քույր ու եղբայր։ Նույն հիվանդանոց են տեղափոխվել նաև երեխաների մայրն ու տատը։
Ըստ որոշ լուրերի՝ նրանք բուժհաստատություն են տեղափոխվել Փոքր Վեդիից, որտեղ էլ բնակվում են։ Ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչ էլ դարձել է հոսպիտալացման պատճառ։
Իրավապահները պարզում են, թե ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։