Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Այսօր նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարարը հանդիպելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։