ՌԴ–ն պատրաստ է օգնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` հիմք չկա ենթադրելու, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև զինված հակամարտություն կսկսվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է նպաստել Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը, եթե կողմերը պատրաստակամություն հայտնեն։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց Երևանում հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

«Մենք չենք խոսում ինչ–որ մտերմության, հարաբերությունները ջերմացնելու մասին, երբ մենք ունենք հարևաններ, որոնք մեզ տրված են պատմությամբ ու աշխարհագրությամբ։ Մենք հարաբերութուններ ենք զարգացնում յուրաքանչյուրի հետ։ Դա ճիշտ է ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի, ԱՊՀ–ի մեր գործընկերների դեպքում։ Դա ճիշտ է նաև Թուրքայի, Իրանի, արևելաեվրոպական երկրների դեպքում։ Մենք բոլորի հետ ենք ուզում նորմալ հարաբերություններ ունենալ»,– նշեց Լավրովը։

Նա հիշեցրեց, որ Մոսկվան նպաստել է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները կքննելուն, թեև զգուշացնում էր, որ պետք չէ տարվել այդ գաղափարով, մասնավորապես, ակնկալել, որ փաստաթղթերն ուժ մեջ կմտնեն առանց ղարաբաղյան հակամարտության հետ շաղկապելու։

Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ

Նրա խոսքով` Ռուսաստանում այդ առնչությամբ կասկածներ կային, բայց Հայաստանում վստահ էին, որ հաջողության են հասնելու, քանի որ «նրանց խոստացել» էին։ Արձանագրությունների ճակատագիրը հայտնի է։

Փաշինյանն ու Լավրովը հանդիպեցին. վարչապետը խոսեց հարաբերությունների նոր դինամիկայի մասին

«Այնուամենայնիվ մենք հիմա էլ պատրաստ ենք (նպաստել հարաբերությունների կարգավորմանը – խմբ.), դրա համար պետք է, որ երկու կողմն էլ շահագրգռված լինեն։ Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար», – ասաց Լավրովը։

Ընդ որում` Մոսկվայում հիմք չեն տեսնում ենթադրելու, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև պատերազմ կսկսվի։ Լավրովն ավելացրեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։

Հիշեցնենք` Ցյուրիխյան արձանագրությունները կնքվեցին 2009 թվականին, բայց այդպես էլ մնացին թղթի վրա, որովհետև Թուրքիան հրաժարվեց իր դիրքորոշումից ու արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։

«Հայ ժողովուրդն անգնահատելի դեր ունի ֆաշիզմի ջախջախման գործում». Սերգեյ Լավրով