Կանանց համար հատուկ տաքացվող վարտիքներ են ստեղծել

«Սմարթ» վարտիքները, որոնք «աշխատում» են մարտկոցով, վաճառքի են դրվել ինտերնետային հիպերմարկետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան Amazon կայքում վարդագույն վարտիքներ են հայտնվել, որոնք կարող են 12 ժամ «աշխատել» և այդ ընթացքում տաքացնել կնոջ մարմինը։ 

Այ քեզ բան․ ֆեյք ստեղծող նոր ալգորիթմը գործարկվել է, Instagram-ի «լայքազրկումն» էլ` սկսվել

The Smart Heated Panties կոչվող վարտիքների նկարագրությունում գրված է, որ դրանք օգնում են պահպանել առողջությունը և ռեպրոդուկտիվ գործառույթները, ինչպես նաև կատարում են հակաբորբոքային ֆունկցիաներ։ Վարտիքն ունի տաքացման 5 ռեժիմ, որոնցից մեկը խորհուրդ է տրվում օգտագործել սառնամանիքի ժամանակ։

Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից

Վարտիքները հանգիստ կարելի է հագնել ամեն օր, բայց ցանկալի է լվալ միայն ձեռքով` մարտկոցը չփչացնելու համար։

Նորույթի գինը 41 ֆունտ ստեռլինգ է (մոտավորապես 25 000 դրամ)։

Ներքնազգեստով գեղեցկուհիներն ու զարմացած Մերկելը․ շաբաթվա լավագույն լուսանկարները