Անցած շաբաթ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Silk Note երաժշտական փառատոնը։ Ինչպես և խոստացել էին կազմակերպիչները, այն մինչ օրս Հայաստանում կազմակերպված ամենամեծ երաժշտական փառատոնն էր։
Այս տոնը հայաստանցիների համար կազմակերպել էին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։
Կազմակերպիչները հույս ունեն, որ փառատոնը ամենամյա կդառնա և կկարողանա զարգացնել հանրապետության մշակութային կյանքը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այդ նպատակով Երևան էին հրավիրվել այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Jamiroquai–ը, Parov Stelar–ը և Ալ Դի Մեոլան։
Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը ներկա է գտնվել բոլոր համերգներին։ Հարյուրավոր հիասքանչ կադրերից Ձեզ համար առանձնացրել ենք ամենաէմոցիոնալները։