Հրդեհ Հայաստանում. կրակը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս. տեսանյութ

Հրշեջներն արդեն մի քանի օր է` փորձում են մարել Տավուշի մարզում բռնկած հրդեհը։ ԱԻՆ–ը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկած հրդեհը տարածվել դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասի հարակից տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԺ-ի մոտ բռնկած հրդեհի հետևանքով ֆինն տղամարդ է տուժել. նրա վիճակը ծանր է

«911» ծառայությունը «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկած հրդեհի մասին ահազանգը ստացել էր դեռ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին։ Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել էր մեկուսացնել, սակայն ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն:

Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող:

Երևանում 83–ամյա կնոջ այրված դի են հայտնաբերել

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: