Լավրովը խոսել է Հայաստանում գործող կենսալաբորատորիաների մասին

Ռուսաստանը շահագրգռված է, որ կենսալաբորատորիաների հարցում մտերիմ դաշնակիցների հետ ամեն ինչ թափանցիկ լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվեցին։ Այս մասին այսօր ՌԴ արտգործնախարարն ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` Մոսկվան հույս  ունի, որ մոտ ապագայում այն կստորագրվի, ինչը լրացուցիչ հնարավորություններ կընձեռի կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության համար։

«Մենք այսօր քննարկեցինք այդ հարցերը։ Դրանք քննարկվում են նաև առողջապահության նախարարության գծով. մեր նախարար Վերոնիկա Սկվորցովան այստեղ է եղել, շփվել է հայ գործընկերների հետ։ Այսօր էլ ընդհանուր առմամբ նշեցինք, որ հուշագրի տեքստի աշխատանքներն ավարտվել են, փաստաթուղթը միջգերատեսչական համաձայնություն է անցնում»,–ընդգծեց ՌԴ արտգործնախարարը։

Նա նշեց, որ Մոսկվայում կարևորում են մտերիմ գործընկերների հետ օրակարգի հարցերը։

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

«Կենսաբանական զենքի վերաբերյալ կոնվենցիա կա, որն արգելում է  նման զենք արտադրել։ Եվ այդ կոնվենցիայում չկա նույնականացման մեխանիզմ (ԱՄՆ–ի խիստ դեմ լինելու պատճառով), ինչպես դա լինում է բազմակողմանի շատ այլ փաստաթղթերում»,–ասաց Լավրովը։

ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան

Լավրովի խոսքով` ԱՄՆ–ն նախընտրում է ամբողջ աշխարհով երկկողմանի հիմքով իր համար կենսալաբորատորիաներ ստեղծել։

Մոսկվան շահագրգռված է, որ այդ հարցում դաշնակիցների մեջ ամբողջական թափանցիկություն լինի։  Այս մասին խոսք կա հուշագրում։

Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին սիրիահայերին աջակցելու համար. Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հայտնեց, որ կենսաբանական անվտանգության հարցը շատ կարևոր է երկրի համար։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է գործընկերների հետ համագործակցությամբ ամրապնդել այդ անվտանգության ամրապնդման մեխանիզմը։

Նրա խոսքով` պետք է ավարտվի բուն հուշագրի վերաբերյալ համաձայնությունների գործընթացը։

Հիշեցնենք, որ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Այսօր նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարարը հանդիպելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։