Զախարովային հիացրել է Երևանի ջազ–ակումբը, իսկ ինքը զարմացրել է հայերին. տեսանյութ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շարունակում է արդեն ավանդույթ դարձած և հայ հասարակությանը շատ դուր եկած «Հայաստանի հանրահռչակման քաղաքականությունը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Մարիա Զախարովան այս անգամ Երևան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պաշտոնական հանդիպումներից հետո Զախարովան ժամանակ չի կորցրել։ Sputnik Արմենիան մի քանի տեսանյութ և լուսանկար է առանձնացրել, որոնք իր հեռախոսով արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին

Մասնավորապես, ԱԳՆ ներկայացուցիչը այցելել է Երևանի ակումբներից մեկը` ջազ լսելու։ Համապատասխան լուսանկարն ու տեսաձայնագրությունը նա հրապարակել է Instagram–ի իր սթորիզում։

«Երեկոյան երևանյան ջազ–ակումբում։ 100% համաձայն եմ. մշակույթը` ընտանեկան երևույթ է», – լուսանկարին կից գրել է Զախարովան` այնտեղ մանկասայլակ տեսնելով։

Հիշեցնենք, որ այս ամառ Զախարովան Հայաստանում ակտիվ հանգիստ է անցկացրել և Facebook  սոցցանցում գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել Սևանա լճից, Դիլիջանի Հաղարծին վանքից, հայկական ռեստորաններից և այլն։

Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից

«Երևանում։ Հոգիս դրախտում է», – գրել է նա լուսանկարներից մեկի տակ` հիացնելով վիրտուալ հայ տիրույթին։

Ավելին, Զախարովան ակտիվ զրուցել է հայ օգտատերերի հետ մեկնաբանություններում։ «Տանտերերը» շատ ուրախ էին նման մարդու հյուրընկալել և նրան խորհուրդ էին տալիս` ուր գնալ և ինչ համտեսել Հայաստանում։

«Իսկ լողալ գիտե՞ք, Մարիա Վլադիմիրովնա։ Եթե ոչ, կարող եք դիմել պրոֆեսիոնալ մասնագետի ի դեմս ինձ` Խառատյան Ռոման Ռոմիկովիչի։ Ջրաշխարհի մոտ գտնվող ռեստորանում հիանալի դելիկատես են պատրաստում. Քյաբաբ` խեցգետնի վզիկներով։ Սևանա լճում լինել և Սևանի իշխան չհամտեսելը` մեղք է։ Անպայման համտեսեք։ Մարիա, Դուք պարզապես հրաշք եք։ Մնացեք մեզ մոտ, Մարիա ջան», – գրում էին հայ օգտատերերը։

Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին

Այցելությունը Երևանի ջազ–ակումբ ևս աննկատ չմնաց։ «Սա ճիշտ ուղի է` նվաճելու բոլոր հայերի սրտերը», – գրել են համացանցի հայկական տիրույթի ակտիվիստները։

Նշենք, որ Լավրովի գլխավորությամբ ռուսական պատվիրակությունը Հայաստանում էր  պաշտոնական այցով`  նոյեմբերի 10-11-ը։