Փաշինյանը Ելիսեյան պալատում է. Մակրոնը դիմավորում է նրան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։ Տեսանյութին կից Փաշինյանը գրել է, որ այցի շրջանակում մասնակցելու է Ֆրանսիայի նախագահի անունից պաշտոնական ընդունելությանը։

«Ժամանում եմ Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,- գրել է նա։

ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նոյեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետը կմասնակցի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

ՀՀ վարչապետը և Աննա Հակոբյանը կայցելեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան և կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Փաշինյանն ու Մակրոնը խոսել են. ՀՀ վարչապետը կաջակցի Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։