Հայաստանն ունի բարձր վարկանիշ, ինչը թույլ է տալիս նրան ավելի ցածր տոկոսով եվրոբոնդեր թողարկել ու տեղաբաշխել, ուստի դա ՆԱՍԴԱԿ-ի վերլուծական տեսանկյունից դրական է գնահատվում: Նման բարձր վարկանիշ Moody's տեսնակյունից ունեցել ենք 2015թ.-ին, իսկ ավելի բարձր B2 ցուցանիշ ունեցել ենք 2006թ.-ին և այդ ժամանակ կարող էինք եվրոբոնդեր թողարկել ու տեղաբաշխել շատ ավելի ցածր գնով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այս իրավիճակում եվրոպական ֆինանսական շուկան գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը նշված շուկայում ներկայանալու որպես պահանջարկ ստեղծող սուբյեկտ: Նա խրախուսում է, և նրանց հիմնական գործն էլ հենց դա է հնարավորինս գտնել նման երկրներ, որոնք պատրաստ են եվրոպական շուկայի համար այդքան բարձր գնով եվրոբոնդեր տեղաբաշխել»,- նշեց նա:
Նրա խոսքով` սակայն, դա Հայաստանի տնտեսության իրական հատվածին չի կարող օգուտ տալ, քանի որ այդ եվրոբոնդերի տեղաբաշխումից ստացած եկամուտները հասկանալի չեն մեր տնտեսության իրական հատվածին: Դրանք ուղղվում են պետական պարտքի սպասարկմանը»,- ասաց տնտեսագետը:
Հույսը դնելով միայն խոշոր բիզնեսի վրա՝ պետությունը երկար ճանապարհ չի անցնի. Բեջանյան
Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ ճիշտ է մենք ունենք ներդրումային որոշակի գործընթաց, սակայն ներդրումները հնարավոր չէ բերել`զուտ հայտարարելով, թե փայ չենք մտնելու, չենք խանգարելու: Ներդրումների համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, ինստիտուտներ, քաղաքականություն, բարեփոխված օրենսդրություն, որակյալ կադրեր և, իհարկե, թիմ, որը պատրաստ է ներդրումային նախագծեր իրականացնել:
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն
Նախորդ 6 ամսիների ընթացքում ավելացել է ՀՀ-ից հոսող ուղղակի ներդրումների քանակը: Օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում աշխատած գումարներն արտահանել են դուրս, այսինքն՝ այստեղ հեռանկար չեն տեսնում: «Քեմբրիջ անալիտիկսը» իր հերթին ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը խոշոր ներդրումների առումով դիտարկվում է որպես բարձր ռիսկային երկիր:
Կառավարության խնդիրը, Պարսյանի կարծիքով` պետք է դառնա գործող և նոր ընկերություններին երաշխիքներ տալը, որ նրանց նկատմամբ վարվող տնտեսական քաղաքականությունը չի փոխվի կամ չի պայմանավորվի այս կամ այն անձի, սուբյեկտի վերաբերմունքով: