Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները երկու փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համագործակցությունն այսուհետ ավելի սերտ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի— Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները երկու փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Արմավիրում հնչած կրակոցների գործով Սափեյան եղբայրներից մեկը ներկայացել է քննչական մարմին

«Մոսկվայում տեղի է ունեցել երկու երկրների քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում։ Հանդիպման արդյունքներով` Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են  համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի  զինված ուժերի կենտրոնական թանգարան։ Այնտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են  արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ:

Նկարիչների միության նոր նախագահը բացահայտել է Կարեն Աղամյանի չարաշահումները

Այցի ընթացքում Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:

անվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել էր ՌԴ քննչական կոմիտեի կիրառած ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին։ Նրան ցուցադրել էին սարքավորումների կիրառման հմտությունները, դրանց կիրառման փորձը, դրական և բացասական կողմերը։