Մայիսի 8-ին, երբ լրացավ ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալու մեկ տարին, Իրանն էլ իր հերթին հայտարարեց, որ սկսելու է իր պարտավորությունների քայլ առ քայլ կրճատումը, քանի որ նա մինչ այդ հնարավորություն էր տվել համաձայնագրում ընդգրկված եվրոպական պետություններին ու մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ կատարեին ստանձնած պարտավորությունները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Մայիսի 8-ին, երբ լրացավ ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալու մեկ տարին, Իրանն էլ իր հերթին հայտարարեց, որ սկսելու է իր պարտավորությունների քայլ առ քայլ կրճատումը, քանի որ նա մինչ այդ հնարավորություն էր տվել համաձայնագրում ընդգրկված եվրոպական պետություններին ու մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ կատարեին ստանձնած պարտավորությունները:
ԱՄՆ–ն հերքում է, որ Իրանում կործանել են իրենց անօդաչուն
Պայմանավորվածություններից մեկն այն էր, որպեսզի կողմերը լիարժեքորեն ապահովեն փաստաթղթի գործարկումը, ինչն ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դարձել էր գրեթե անհնար: Այդուհանդերձ, իրանական կողմը հույս ուներ, որ Եվրոպան և մյուս երկրները որոշ չափով կպահպանեին համաձայնագրի գործարկումը և կանեին այնպես, որ ամերիկյան պատժամիջոցները չեղարկվեին կամ էլ լինելու դեպքում էապես չազդեին Իրանի տնտեսության բնականոն կենսագործունեության վրա:
«Ժամանակը ցույց տվեց, որ միջնորդները ձախողեցին, հետևաբար, Իրանն էլ սկսեց հետզհետե կրճատել իր պարտավորությունները: Դրանով Իրանը տեղ թողեց հետագա բանակցությունների վերսկսման համար ու պատրաստ է վերադառնալ համաձայնագրի դրույթներին՝ հուսալով, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրի հարցում կվերանայի իր դիրքորոշումը: Հատկանշական է, որ Իրանի` քայլ առ քայլ կատարվող գործունեությունը վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք ստեղծելու ցանկություն չունի և ուրանն օգտագործելու է բացառապես խաղաղ նպատակներով»,- նշում է Ահարոն Վարդանյանը:
Իրանագետի փոխանցմամբ՝ միջուկային համաձայնագրի համար նախատեսված ֆինանսական միջոցները որպես փոխհատուցում տրամադրելու հարցում կողմերի միջև առաջացան տարաձայնություններ, քանի որ այդ գումարները համաչափ չէին ֆինանսաբանկային ոլորտում Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներին: