Վանաձորից Բագրատաշեն տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է

Նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Վերին Լարսում» վիճակն ավելի կվատանա. Մակարյանը մտահոգված է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը`Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։