«Թշնամին տնից է լինում». իմքայլական պատգամավորը Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս է ընտրում

Իմքայլական պատգամավորը մի լավ զվարճացրել է իր հետևորդներին` նրանց հայտնելով, որ ցանկանում է Արարատի մարզպետի համար կոկորդիլոս ընտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Նոյեմբեր – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Facebook-ի իր էջում հումորային գրառում է կատարել` իր հետևորդներին կրկին հիշեցնելով ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի սերը կոկորդիլոսների հանդեպ:

«Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ»,-գրել է պատգամավորը` հումորային գրառմանը կից հրապարակելով լուսանկար և տեսանյութ` կոկորդիլոսների մասնակցությամբ:

Հայոբյանի հետևորդները  հումորային մեկնաբանություններ են գրել գրառման տակ:

«Թռչո՞ւմ ա», «Փետուրներովը ընտրի», «Ձվերը չմոռանաս», «Թշնամին տնից է լինում»,-կատակել են հետևորդները:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա հավանություն էր տվել Դաշտավան գյուղում մի ներդրողի` կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրությանը:

Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

Մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: Քանի որ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա, ուստի այն պետք է ներմուծվեր թռչնի ձվի անվան տակ:

«Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել: Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սարգսյանը:

Դուռ փակող ռեկտոր, կոկորդիլոսը թռչնից չտարբերող մարզպետ. Փաշինյանը պատասխանեց Պետրոսյանին

Այժմ էլ, համացանցային տիրույթում, ծիծաղով են վերհիշում մարզպետի` կոկորդիլոսների հետ կապված պատմությունը: