Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է

Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արդեն Երևանում է։

Այս պահին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված ցուցահանդեսին։

Մարգարով. «Լավրովի հայաստանյան այցը կապված է տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հետ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 8–ի իր ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։

Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին։

Ինչ–որ աղբյուրներ դուրս են հանում տեղեկություներ ու ստեղծում անտեղի քամի. Մնացականյան